Ժամը 14:00-ի սահմաններում, Դեմիրճյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկում միմյանց են բախվել 4 ավտոմեքենաներ, որոնցից մեկը դիվանագիտական համարանիշներ է ունեցել: Հենց այս վայրով է երթեւեկում նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենան:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով թիվ երկու բուժմիավորում են տեղափոխվելվանսված «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդ 58-ամյա Վաղարշակ Հարությունի Պետրոսյանը եւ նրա կինը` 51-ամյա Ազնիվ Սարգսի Պետրոսյանը: Վերջիններս բնակվում են Արարատի մարզի Այնթապ գյուղում:

Այս պահին վթարի վայրում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ով վթարի վայրում տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնեց թիվ երկու բուժմիավորում` ճշտելու վթարի ենթարկված քաղաքացիների ով լինելը: ՃՏՀ քննիչի հանձնարարականով բեռնակիրները վթարված մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Իսկ դիվանագիտական համարանիշներով «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենան զննվելուց հետո ի պահ հանձնվեց Ռուսաստանի դեսպանատանը: 

 

 

 

 

 


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի