Ինդոնեզական Սումատրա կղզում մոլեգնող Ցունամիի պատճառով անհետ կորել են մոտ 160 մարդ: Reuters-ի փոխանցմամբ, կորածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են:

Ահռելի ալիքները, որոնց բարձրությունը չի հաղորդվում, թափվել են Բետու Մոնգա կղզու վրա:

Փրկարարներին հաջողվել է գտնել 40 կենդանի մնացածների:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, գիշերն Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է եղել՝ 6,1 մագնիտուդով, իսկ դրանից ժամեր առաջ ավելի հզոր մեկ այլ երկրաշարժ: