Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի եւ քաղաքի վարչակազմի ղեկավար Վիտալի Կուշնարյովը քննարկել են «Երեւան» առեւտրի տան ստեղծման հարցը, որտեղ վաճառվելու են Հայաստանում արտադրված ապրանքներ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ներկայում առեւտրի տան համար տարածք եւ ընկերություններ են փնտրում, որոնք շահագրգռված կլինեն համագործակցության հարցում:
Վարդան Ասոյանը նշել է, որ նման առեւտրի տուն կարող է բացվել նաեւ Երեւանում:




























