ԱՄՆ–ում «սեւ ուրբաթից» 48 ժամ առաջ կազմած կանխատեսումների համաձայն՝ վաճառքը 3.6 տոկոսով կամ 655.8 մլրդ դոլարով կաճի, գրում է Financial Times–ը։

«Սեւ ուրբաթը» միշտ տագնապ է առաջացնում մանրածախ առեւտրի ներկայացուցիչների մոտ»,– ասել է Nomura ճապոնական հոլդինգի վերլուծաբանը։ Նա հավելել է, որ շատ ռիթեյլերներ ակցիային մասնակցում են ճնշման տակ, քանի որ խանութները պետք է մեծ զեղչեր առաջարկեն՝ հաճախորդներին հրապուրելու համար։

Պարբերականը գրում է, որ մի շարք խոշոր ցանցեր, որոնց մեջ՝ Gap եւ Abercrombie & Fitch խանութները, նախազգուշացրել են տոն օրերին առեւտրի կոշտ պայմանների մասին։ Gap ցանցն աշխատում է 50 տոկոս զեղչով, իսկ Abercrombie–ը՝ բոլոր ապրանքների համար 40 տոկոս զեղչ է առաջարկում։

Նշվում է նաեւ, որ «սեւ ուրբաթը» բացասական արձագանք է առաջ բերում էլիտար բրենդերի մոտ։ как Coach, Ralph Lauren եւ Michael Kors ապրանքանիշերը փորձում են վերադարձնել գնագոյացման ռազմավարության նկատմամբ հսկողությունը եւ բրենդի բացառիկությունը՝ խանութներում պակասեցնելով դրանց քանակը։