Սոչիում սպանվել է քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանը՝ Կարաս մականունով: Նրան գնդակահարել են ինքնաձիգներից:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ 31-ամյա Կակոսյանը, չնայած քրեական աշխարհի հետ ունեցած լայն կապերին, զբաղվում էր լիովին օրինական բիզնեսով:

Վնասվածքներ ստացած գործարարին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Հայտնի է, որ Կակոսյանը Սոչիի մի շարք խանութների եւ սրճարանների սեփականատեր էր: 

Իր հերթին «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահներին, նշում է, թե Կակոսյանը Դեդ Հասանի մերձավոր շրջապատից էր եւ կատարում էր բիզնեսին առնչվող նրա հանձնարարությունները: Մասնավորապես, նա եղել է Սոչիում Հասանին պատկանող ռեստորանների «նայողը»: Աղբյուրը բացառել, որ սպանությունը կարող է կապ ունենալ Ուսոյանի նկատմամբ վերջերս տեղի ուենցած մահափորձի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 73-ամյա Ուսոյանի վրա մահափորձը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան: