Ուկրաինան ու ԵՄ-ն ստորագրել են պայմանագիր տնտեսական համերաշխության մասին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինա- ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Պորոշենկոն նաեւ հայտնել է, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի գալիք այցը Մոսկվա նվիրված է լինելու Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների հարցով եռակողմ խորհրդակցությունների նախապատրաստմանը։




























