Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն), համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, 2010 թ. 9 ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է հանցագործության 1152 եւ վարչական իրավախախտման 205 դեպք:

2009 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 826 հանցագործության եւ 30 վարչական իրավախախտման դեպք: