Չինաստանի Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանում տեղի ունեցած 6․7 մագնիտուդով երկրաշարժը 100 տուն է փլել ու եւս 124-ը վնասել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Երկրաշարժի գոտի ուղեւորված տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտնում են, որ 130 հովիվների են տարհանել այդ տեղանքից։ Աղետի գոտի են ուղարկվել վրաններ, հագուստ եւ ծածկոցներ։
6․7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Պեկինի ժամանակով 22։24-ին։ 5․0 մագնիտուդով նոր ցնցումներ են գրանցվել նաեւ նոյեմբերի 26-ին ժամը 17։23-ին, երկրաշարժի օջախը 6 կմ խորության վրա է գտնվում։




























