Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/15 հասցեում բացվեց, 600 քմ ընդհանուր մակերեսով եւ 10 բաժիններով, «Նոր Զովք» ցանցի սուպերմարկետը: Հատկանշական է, որ չնայած բազմաբնակարանային շենքերի լայնամասշտաբ շինարարությանը եւ բնակեցմանը, թաղամասում խոշոր խանութ դեռեւս չէր բացվել: Այժմ ընտանեկան գնումները հնարավոր կլինի կատարել «Նոր Զովք»-ից: (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց ցանցի նոր մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Միքայելյանը, այստեղ «Նոր Զովքը» կպահպանի իր ուժեղ կողմերը՝ սրահի հարմարավետությունն ու ապրանքի մատչելիությունը՝ լինի դա տոնական թե ամենօրյա առեւտուր:
Ըստ նրա՝ նորաբաց սուպերմարկետն արդեն նախապատրաստվել է ամանորյա ակցիաներին:
«Ամանորից առաջ մատակարարների հետ ակցիաներ ենք իրականացնելու, որպեսզի տարբեր օրերին այս կամ այն ապրանքի համար կարողանանք հատուկ առաջարկներ անել: Հատկապես՝ այն ապրանքատեսակների, որոնք Ամանորին ընդառաջ մեծ պահանջարկ ունեն», - ասաց Միքայելյանը:
Ինչպես ցանցի այլ սուպերմարկետներում, այնպես էլ այստեղ որոշ մթերքներ արտադրվում է տեղում, օրինակ՝ հացաբուլկեղենը: «Սա մեզ օգնում է միշտ որակյալ ու թարմ ապրանք առաջարկել », - ընդգծեց Միքայելյանը:
Նա հիշեցրեց, «Նոր Զովքում» թխվող հացը «Արմպրոդէքսպո 2016» ցուցահանդեսին արժանացել է առաջին մրցանակի:
«Պահպահելով ապրանքի մատչելիությունը՝ որակի մեջ չենք զիջում: Այստեղ մշտապես պատրաստ ենք լսել հաճախորդների կարծիքը եւ «Նոր Զովքի» մեր ֆեյսբուքյան էջում շատ արագ պատասխանում ենք բոլոր հարցերին ու առաջարկներին», - նշեց Միքայելյանը:
Ապրանքի ու սպասարկման որակը բարձրացնելու համար խանութների ցանցում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է երեք ուղղությամբ՝ սրահի հարմարավետություն, անձնակազմի աշխատանք, ապրանքի որակ եւ արտաքին տեսք:



























