Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներ տարել են իրենց առաջին հաղթանակները: 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը 11:9 հաշվով հաղթանակ է տարել ղըրղզ բռնցքամարտիկ Ազատ Ուսինալիեւի նկատմամբ, 54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը 18:13 հաշվով հաղթել է սվազիլենդցի Շիբա Սիմանգային, իսկ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը 15:2 հաշվով ջախջախել է կոստա-ռիկացի Արայ Ֆրեյզերին: Հաջորդ փուլում Գիժլարյանի մրցակիցը լինելու է Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը:

Այսօր ռինգ են դուրս գալու 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն ու 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը:

Հիշեցնենք, որ առաջնությանը Հայաստանից մասնակցում են 9 մարզիկներ: