ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը կոչ է անում ԱՄՆ-ի եւ Իրաքի իշխանություններին հետաքննություն իրականացնել նախորդ շաբաթ Wikileaks կայքում տեղադրված դեպքերի վերաբերյալ:
Պենտագոնի գաղտնի տեղեկատվության մեջ նշվում է, որ 2004-ի հունվարի 1-ից մինչեւ 2009-ի դեկտեմբերի 31-ը Իրաքում զոհվել է 109 հազար մարդ, որից 66 հազարը՝ խաղաղ բնակիչներ, գրում է «Էխո Մոսկվին»:
Հրապարակված տվյալները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը աչք է փակել իրաքյան բանտերում մարդկանց խոշտանգումների ու սպանությունների վրա եւ դրանց կապակցությամբ հետաքննություն չի իրականացրել:





























