Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլն դոլար է հատկացրել Կալիֆորնիա նահանգում մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար: «Մարիխուանայի վերահսկվող շրջանառությունը եւ նրա հարկումը կօգնի միլիարդավոր դոլարներ տնտեսել՝ որոնք այսօր ծախսվում են մարիխուանայի օգտագործումը կանխելու եւ օգտագործողներին բանտերում պահելու համար:  Դա նաեւ կօգնի նվազեցնել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության մակարդակը»,- ասել է Սորոսը, հաղորդում է Pravda.ru-ն:

Հայտնի միլիարդատերը աջակցում է Կալիֆորնիայի մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին՝ մարիխուանայի օգտագործումը քրեորեն պատժելի արարքների ցանկից հանելու վերաբերյալ: