Թուրքիայում ձերբակալվել է 12 մարդ, որոնք կասկածվում են «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչության թուրքական կառույցի գործունեությանն առնչություն ունենալու մեջ:
Հակաահաբեկչական գործողությունը ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցներն անցկացրել են Ստամբուլում եւ Վանում, գրում է Anadolu գործակալությունը:
Կասկածյալների ու նրանց տների խուզարկության արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ զենք, պայթուցիկներ, դաշտային համազգեստ, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության եւ ծրագրերին վերաբերող փաստաթղթեր:




























