Կրասնոդարի օդանավակայանում թանկարժեք քարեր տեղափոխող Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել։

Հայաստանի 23-ամյա քաղաքացին անցել է կանաչ «միջանցքով», այսինքն՝ հայտարարել է իր մոտ պարտադիր հաշվառման ներկայացվելիք բեռների բացակայության մասին։

«Սահմանայիններն էկրանին նրա պայուսակներում եւ արկղերում տարօրինակ առարկաներ են նկատել եւ որոշել են ստուգում անցկացնել»,-«Ժիվոյ Կուբան»-ին հայտնել է Կրասնոդարի մաքսակետի մամուլի քարտուղար Տատյանա Բուրմիստրովան։

Ստուգման արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել են ընդհանուր քաշով 360 գ կշռող 4110 բազմագույն քարեր։ Տղամարդը նաեւ փորձել է ոսկերչական զարդերի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներ տեղափոխել։ Մաքսանենգ ապրանքն առգրավվել է եւ ուղարկվել փորձաքննության։