Ռուսաստանում, եվրոպական երկրների նմանությամբ, նախատեսվում է մտցնել «ահաբեկչության վտանգի մակարդակներ»: Ռուսաստանի կառավարությունը համապատասխան օրինագիծ է պատրաստել, որը կներկայացվի Պետդումայի դատին:
Ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու համակարգը լինելու է եռաստիճան, որոնցից յուրաքանչյուրն իր գույնն է ունենալու: Վտանգավորության նախնական մակարդակի մասին կվկայի կապույտ գույնը, բարձր վտանգավորությունը կունենա դեղին գույն, իսկ կրիտիկական վտանգի մասին կխոսի կարմիր գույնը:
Այս օրինագծի էությունն այն է, որ ամեն գույնի դեպքում նախատեսված են մարդու, հասարակության ու պետության անվտանգությանն ուղղված միջոցառումների համալիր: Այս մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահի խորհրդական Անդրեյ Պրժեզդոմսկին` «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Նշենք, որ Հայաստանում կարմիրը, կապույտն ու ծիրանագույնը ասոցացվում են հայկական եռագույնի հետ:





























