Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանումէ  կառավարության մամուլի ծառայությունից:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

1. Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ եւ հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություն: