Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Վախթանգ Սուբարիին, ով Վրաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանի, իսկ այժմ նոր ընդդիմադիր «Վրացական կուսակցության» լիդերի եղբայրն է:

Ինչպես հաղորդում է վրացական «Ռեալ TV» հեռուստաալքիը, Վախթանգ Սուբարին մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու եւ մեքենայություններ կատարելու մեջ: Նախկին օմբուդսմենի եղբոր գործունեությունը կապված է նավթային բիզնեսի հետ:

Վրաստանի իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը: