ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում տեղակայված ռազմաօդային Ուորեն կայանում 45 րոպեով շարքից դուրս է եկել 50 բալիստիկ հրթիռ վերահսկող համակարգը, հայտնում է Associated Press գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս նոյեմբերի 23-ին, սակայն նախագահի աշխատակազմը դրա մասին տեղեկացել է մի քանի օր անց։
Իրենց անունները հրապարակել չցանկացող պաշտոնյաների խոսքով, պատճառներ չկան ենթադրելու, որ խափանումը որոշ մարդկանց կանխամտածված գործողությունների արդյունք է։ Բացի այդ, հաղորդագրության մեջ շեշտվում է, որ խափանումը չի հանգեցրել հրթիռների գործարկման հնարավորության կորստի։ Մասնագետները նշում են, որ միջադեպը բնակչության համար վտանգ չի ներկայացնում, գրում է Lenta.ru-ն։





























