Անհավանական ճանապարհային պատահար է տեղի ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում Կոմսոմոլսկայա պողոտայի եւ Տիմուր Ֆրունզե փողոցների խաչմերուկում. ավտոմեքենան տակով է արել առեւտրային երեք տաղավարներ:
Վթարի հետեւանքով երեք տաղավարների վաճառողներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ականատեսների խոսքով, մեքենան երկու կես է եղել: Aston Martin-ի վարորդն ուղեղի ցնցում է ստացել եւ վնասվել է դեմքը, հաղորդում է LifeNews-ը:





























