Գերմանական Bild պարբերականը զրուցել է Օբերհաուզենի ակվաիումում սատկած ութոտնուկ Պաուլի «մտերիմ ընկերների» հետ:
Ակվարիումի մարկետինգի գծով մենեջեր Տանյա Մունցիգը խոստովանել է, որ նման ելքը սպասելի էր. «Վերջին օրերին նա ակտիվ չէր, քիչ էր ուտում: Մեզ համար շատ տխուր է»:
Sea Life-ի գլխավեր կառավարիչ Ստեֆան Պորվոլլ. «Նա հասցրեց հետք թողնել մեր սրտերում, մենք շատ կտխրենք»:
Միակ մխիթարանքն այն է, որ կա այլ ութոտնուկ, որը կարող է փոխարինել Պաուլին: «Սպասենք Եվրոպայի առաջնությանը, տեսնելու համար, թե, արդյոք, նա ընդունակություններ ունի՞»,- ասել են աշխատակիցները:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ութոտնուկը ծնվել է անգլիական Վեյմուտ քաղաքում, սակայն հետո տեղափոխվել Գերմանիա: Ակվարիումի աշխատակիցների խոսքով, նա մահացել է ծերությունից: Աշխարհի առաջնության ժամանակ նա ճիշտ էր գուշակել Գերմանիայի մասնակցությամբ խաղերն ու եզրափակիչը:




























