Թուրքական Բուրսա քաղաքում կտրվել է հանքավայրի վերելակի ճոպանը:
Երկու մարդ զոհվել, եւս երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Cihan գործակալությունը:
Բանվորներն իջնում էին վերելակով հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ 70 մետր բարձրության վրա կտրվել է ճոպանը: Հանքափորներից երկուսը կարողացել են դուրս նետվել վերելակից:
Չորսին էլ տեղափոխել են Օրհանելի պետական հիվանդանոց: Չնայած բժիշների գործադրած ջանքերին, 40-ամյա Ռամազան Սաթիկն ու 18-ամյա Ակին Դենիզը մահացել են:





























