Հայաստանում ձմեռային տուրիզմը 2017-ի համար կարեւոր ուղղություն է ճանաչվել։ Այս մասին նոյեմբերի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը։
Նրա խոսքով՝ ձմեռային տուրիզմի զարգացումը կնպաստի նաեւ հանրապետության համայնքների զարգացմանը։ «Դա ուղղված է զբոսաշրջիկներին Հայաստանի մարզեր գրավելուն, ինչպես նաեւ տուրիստական սեզոնի երկարաձգմանը»,– ասել է Զեյթունցյանը։ Հատկապես ակտիվ կխթանվի դահուկային սպորտի զարգացումը, հավելել է նա։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Նա նշել է, որ Հայաստանում ձմեռային տուրիզմի հիմնական կենտրոններն են Ծաղկաձորը, Ջերմուկը, Շիրակի մարզը, Արագած լեռը, Հատիս գյուղը։





























