Հոկտեմբերի 26-ին`ժամը 14.00-ին, սնկի թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել Դսեղ գյուղի բնակիչներ` 47-ամյա Օֆելյա Թումանյանը, 55-ամյա Վարդան եւ 27-ամյա Կարինե Վարդանյանները:

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Վարդանյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Վարդանյանի եւ Օ. Թումանյանի առողջական վիճակը` միջին ծանրության: