Սանկտ-Պետերբուրգը հեղեղվել է եռման ջրով: Քաղաքի մոսկովյան շրջանում վթարվել է եռման ջրի խողովակը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի առավոտյան: Փրկարարների խոսքով, հեղեղման մակերեսը կազմել է մի քանի հարյուր քմ:

Դեպքի վայրից տարհանել են վեց մարդու: Տուժածներ չկան: Դեպքի վայր է ուղարկվել 25 փրկարար եւ 10 միավոր տեխնիկա: