Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին մասնակցած սկսնակ գործարարների մշակած գործարար ծրագրերի ներկայացումը:
Ծրագիրն իրականացել է Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Սկսնակ գործարարների դասընթացը մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Մասնակիցների համար անվճար դասընթացը վարել են «Երեք ար ստրատեգիա» կազմակերպության մասնագետները: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են բիզնեսի պլանավորման՝ շուկայավարման, կառավարման, արտադրության եւ ֆինանսական պլանավորման գիտելիքներ եւ համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակել են անհատական գործարար ծրագրեր: Ծրագրին մասնակցած 22 սկսնակ գործարարներից 18-ը ներկայացրել է գործարար ծրագրեր:
Գործարար ծրագրերը ներառել են խմորեղենի, սուրճի, սնկի, չրերի, բաստուրմայի եւ սուջուխի արտադրության, զբոսաշրջային գործակալության, սառնարանային տնտեսության, ջերմոցային տնտեսության եւ թեյարանի հիմնման գաղափարներ:
Նշենք, որ 2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը, Գեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատը եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):
USAID PRP ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել.
«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)






























