2021 թվականին Հայաստանը պետք է 75 տոկոսով իրեն ապահովի կարեւորագույն մթերքներով։ Այս մասին ասված է 2017-2021թթ. պարենամթերքի անվտանգության եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի հայեցակարգում։ Գյուղատնտեսության նախարարության կազմած հայեցակարգն ընդունվել է դեկտեմբերի 1-ին Կառավարության նիստում։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նախարարության կարծիքով 2017–ին այդ անվտանգության ապահովման մակարդակը կկազմի 61-63 տոկոս։ Առաջիկա 5 տարում պլանավորվում է ցանքատարածությունները 10 հազար հեկտարով մեծացնել՝ հասցնելով 22 հազարի։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պլանավորվում է  մեծացնել՝ 720-725 հազարից հասցնելով 760-765 հազար գլխի, իսկ մանր եղջերավորներինը՝ 820-840 հազարից մինչեւ 1 մլն 70-90 հազարի։