Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք նպատակ են հետապնդում մեծացնել կենսաթոշակային միջոցների կառավարման արդյունավետությունը եւ բարձրացնել թափանցիկությունը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԲ ներկայացրած նախագծերով նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները.

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

• Միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը եւ կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների շրջանակը:

• Բարձր եկամուտ ստացող անձանց հնարավորություն է տրվում կամավորության սկզբունքով կատարելու ներկայիս 25000 դրամը սահմանաչափը գերազանցող չափով սոցիալական վճարներ, որպեսզի կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը կազմի համախառն եկամտի 10 տոկոսը: Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը եւ վերադառնալ 25000 դրամ շեմին: Արդյունքում, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեւավորելու իրենց եկամտին համարժեք կենսաթոշակային խնայողություններ:

• Մեղմացվում է մասնավոր բաժնեմասնակցային (private equity) ֆոնդերում ներդրումների սահմանափակումը՝ մինչեւ ֆոնդի ակտիվների 10 տոկոսը՝ գործող 2 տոկոսի փոխարեն, որի նպատակն է ավելացնել ֆոնդերի եկամտաբերությունը եւ բարձրացնել տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը:

• Մասնակիցները կարող են հեշտացված կարգով՝ ընդամենը իրենց էլեկտրոնային փոստի հասցեն մեկ անգամ տրամադրելով, էլեկտրոնային եղանակով ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Մասնավորապես, մասնակիցը, որը մասնակիցների ռեեստրը վարողին տրված որեւէ դիմումով ընտրել է տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակը՝ նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն, այլեւս ստիպված չէ լրացուցիչ դիմում ներկայացնել՝ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար: Ներկայումս դրա համար առանձին դիմումի ձեւ է նախատեսված, որը իրազեկումը դարձնում է ոչ արդյունավետ:

• Հնարավորություն է նախատեսվել արտասահմանից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, որ նրանք կարողանան իրենց կենսաթոշակային խնայողությունները արտասահմանից փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր ունեն օտարերկրյա պետությունում գործող կենսաթոշակային համակարգում խնայողություններ, հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու դեպքում դրանք փոխանցելու ՀՀ-ում բացված իրենց կենսաթոշակային հաշիվներին: