Վաղը` հոկտեմբերի 28-ին ժամը 14-ին  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի կունենա ԵԱՀԿ-ի եւ «Հանդուրժողականության կենտրոն» ՀԿ-ի «Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` զինված ուժերի առավել արդյունավետ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու գործընթացում» համատեղ ուսումնասիրության ներկայացումը:

Պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության ընդհանուր նպատակները կներկայացնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Հանդիպման բանախոսներն են ՄԻՊ խորհրդականներ Գենյա Պետրոսյանը,  Ռուստամ Մախմուդյանը եւ «Հանդուրժողականության կենտրոնի» ներկայացուցիչ Սոնա Մանուսյանը:

Կազմակերպիչները կպատասխանեն նաեւ թեմային  առնչվող  հարցերի: