«Ես ուրախ եմ, որ դու լքեցիր մեզ, քանի որ հենց դու էիր մեղավոր, որ մենք չդարձանք աշխարհի չեմպիոն»,- ֆուտբոլային գուշակ, ութոտնուկ Պաուլի սատկելու կապակցությամբ հայտարարել է Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, հաղորդում է Bild-ը:
Պաուլը կանխագուշակել էր արգենտինացիների պարտությունը Գերմանիայից: Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում գերմանացիները Մարադոնայի թիմին հաղթեցին 4:0 հաշվով:




























