Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի բանակցությունները՝ Թուրքիայի տարածքում հակաօդային պաշտպանության տարրեր տեղակայելու ուղղությամբ շարունակվում են: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելջուկ Ունալը:
Նրա խոսքով, Թուրքիան հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի ՀՕՊ համընդհանուր համակարգի ստեղծման օգտին՝ միտված ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄն փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ընդունել են հրթիռային տարածման վտանգն ու այն, որ ՀՕՊ-ը կարող է ապահովել Եվրոպայի պաշտպանությունը:
Թուրքրեը պահանջել էին, որ համակարգը ուղղված չլինի Իրանի դեմ, նաեւ Ռուսաստանի եւ Սիրիայի:





























