Երեւանի Հատիսը պարտությունով մեկնարկեց բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Նովոսիբիրսկում կայացած առաջին խաղում Գիա Ղազանչյանի թիմը խոշոր հաշվով` 50:79 տանուլ տվեց Նովոսիբիրսկի Դինամո-ԳՈւՎԴ թիմին, որը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 7-րդ տեղը:
F խմբում Դինամո-ԳՈւՎԴ-ից բացի Հատիսի մրցակիցն է նաեւ Իսրայելի Էլիտզուրը, որի հետ հայկական թիմը կհանդիպի նոյեմբերի 4-ին:




























