Մեծ Բրիտանիայի ափերի մոտ ձկնորսական «Աֆինա» մակույկը հրդեհվել է: Կրակի բռնկման պահին մակույկի վրա գտնվել է 111 մարդ, այդ թվում նաեւ մեկ Ռուսաստանի քաղաքացի:
Ներկայումս իրականացվում է ձկնորսների տեղահանման աշխատանքներ:
Վիրավորվածների մասին դեռեւս ոչ մի տեղեկություն չկա:
Դեռեւս պարզ չէ նաեւ հրդեհի բռնկման պատճառը: «Աֆինա» մակույկը պատկանում է Ֆարերյան կղզիներում գրանցված ընկերությանը:





























