ԼՂ-ում նոյեմբերի 30-ին վիրավորված զինծառայողներից  19-ամյա Կարապետ Միքայելյանի վիճակն արդեն լավ է, նրա վիճակը միջին ծանրության է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը: Նա նշեց, որ վիրավոր զինծառայողի վիճակում դրական փոփոխություններ կան եւ ակնհայտ է, որ նա ապաքինվում է:

Նա նշեց, որ նույն օրը վիրավորված մեկ այլ զինծառայողի՝ Քաջիկ Բադալյանի վիճակը նույնպես լավ է, նա  շուտով կենթարկվի ոտքի վիրահատության:

Նշենք, որ 19-ամյա Կարապետ Միքայելյանի ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները եւ աջ ազդրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 30-ին Արցախում զինծառայողներ են վիրավորվել: