Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի 2009 թ. երիտասարդական առաջնությունը, եւ այսօր պայքարի մեջ են մտել 4 հայ ըմբիշներ հունահռոմեական ըմբշամարտից:
55 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը 1/16-րդ եզրափակիչում 10:0 հաշվով ջախջախել է Հունգարիան ներկայացնող Ադամ Մոլնարին: Միքայելյանը 1/8-րդ եզրափակիչում հանդիպելու է Վրաստանը ներկայացուցնող Կեմալ Խարաբաձեին:
66 կգ քաշայինԱրամ Ջուլֆալակյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի կրտսեր որդին 1/16-րդ եզրափակչում զիջեց ֆին Սասու Կասինենին, իսկ 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պայքարից դուրս թողեց խորվաթ Հրվոյ Սավուկին: Գերծանր` 120 կգ քաշայինների պայքարում հաջողության հասավ Վաչիկ Եղիազարյանը՝ հաղթանակ տոնելով բելառուս Պավել Գացկոյի նկատմամբ: Եղիազարյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուկրաինացի Իգոր Դիդյուկի հետ:



















