Տղամարդկանց AskMen ամսագիրը հրապարակել է 2010 թվականի ամենաազդեցիկ տղամարդկանց վարկանիշային ցուցակը:
Առաջին տեղում է ամերիկացի կատակերգու Comedy Central հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Ջոն Սթյուարտը:
Երկորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է:
Եռյակում է հայտնվել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, չորրորդում` Apple-ի հիմնադիրը Ստիվ Ջոբսը:
Հնգյակն ամփոփում է երգիչ Քանեյ Ուեստը:
Ամենահայտնի տղամարդկանց վարկանշային ցուցակի վերջին` 49-րդ տեղում է հայտնվել անգլիացի հումուրիստ, գրող, հեռուստահաղորդավար Ռասել Բրենդը:



























