Էստոնիայում դեռահասները YouTube-ում տեղադրել են տեսահոլովակ «Սպանի՜ր ռուսին» վերնագրով: Էստոնակայն Delfi կայքէջի հաղորդմամբ, Էստոնիայի ոստիկանության  ճնշմամբ` տեսահոլովակն  արդեն հանվել է YouTube-ից:

Էստոնիայի ռուսական համայնքի կայքէջի հաղորդմամբ , տեսահոլովակի համառոտ բովանդակությունը հետեւյալն է. 11-12 տարեկան էստոնացիները հարձակվում են իրենց ռուս հասակակցի վրա: Վերջինիս դերում, ի դեպ, հանդես է գալիս կարծես թե հենց էստոնացի: Դրա մասին կարելի է գլխի ընկնել նրա ռուսերենից:

Տեսահոլովակի լուսագրերում գրված է «Ռուսի բախտը չի բերել»  եւ հետո հավելում` «Հիմա ավելի շատ չի բերի»: Այնուհետեւ բռնաբարություն է կատարվում` մեկնաբանություններով եւ ձայնով: Զոհը հայհոյանքներով ասում է, որ նրան դա դուր եկավ: Իսկ վերջում հայտնվում է գրություն. «Հիմա նա ոչ մեկին պետք չէ» եւ նրան է մոտենում բռնաբարողներից մեկն ու կրակում գլխին:

«Այդ գլուխգործոցն առաջացել է էստոնացի աճող սերնդի  հիվանդ ուղեղում»,-գրում է Էստոնիայի ռուսական համայնքի կայէջը:

Փորձագետները թափ են տալիս իրենց ձեռքերը, քանի որ իրավական առումով որեւէ բան  ապացուցելը գրեթե անհնար է: