Վրաստանի արտաքին գործերի նախարարը յուրօրինակ պատասխան է տվել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի այն հայտարարությանը, թե «աբխազական կողմը կոչնչացնի վրացական ծովահենային նավերը աբխազական տարածքային ջրերում»։ Վաշաձեն հայտարարել է, որ Բաղապշը «հանցագործ է» և նա «վրացական բանտ կնստի»։
«Բաղապշը հանցագործ է»։ Նման արտահայտություններին պետք է արձագանքի Վրաստանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունն ու արդարադատության նախարարությունը։ Հանցագործները պետք է նստեն վրացական բանտերում, և դա այդպես էլ կլինի",- նշել է Վաշաձեն։
Նշենք, որ իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով, վրացական բանտերն աչքի չեն ընկնում հատուկ հարմարավետությամբ։ Այստեղ պարբերաբար խռովություններ են տեղի ունենում։ Վերջին անգամ կանանց գաղութում գրանցված զանգվածային խռովությունը ստիպված եղան ճնշել հատուկ նշանակման ջոկատի ուժերով։




























