Աուդիտորների եվրադատարանի (ЕСА) փորձագետների կարծիքով՝ Ուկրաինան Եվրոպայի ամենակոռումպացված երկիրն է: Այս մասին նշված է կազմակերպության կայքում հրապարակված հաշվետվության մեջ:
«Չնայած բարեփոխումների անցկացման ջանքերին, Ուկրաինան դեռեւս ընկալվում է որպես Եվրոպայի ամենակոռումպացված երկիր»,- նշել են ЕСА-ի վերլուծաբանները:
Ուկրաինային Եվրամիության կողմից հատկացվող ֆինանսական օգնության արդյունքները «փխրուն» են բնութագրվել:
«Ուկրաինային Եվրամիության օգնությունը սահմանափակ ազդեցություն է ունեցել, եւ չնայած բարեփոխումների անցկացման խթանին, մինչ օրս ձեռք բերված արդյունքները փխրուն են»,- նշված է ЕСА-ի հաշվետվության մեջ:



























