Ինդոնեզիայի արեւմտյան Աչե նահանգի Փինիջայա շրջանում 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով 18 մարդ է զոհվել: The Sydney Morning Herald-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շրջանի ղեկավարի տեղակալ Սաիդա Մուլյադին:

«Տասնյակ մարդիկ դեռեւս շենքերի փլատակների տակ են»,- հայտնել է նա:

Նախնական տեղեկություններով՝ փլուզվել է 17 շենք: