Նոր Հարկային օրենսգիրքն ակնհայտ բացասական ազդեցություն կունենա տնտեսական կյանքի վրա։ Այս մասին դեկտեմբերի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ իհարկե, ՀՕ–ում, կան այսպես կոչված դրական կողմեր, ինչ–որ միասնություն, կոորդինացում։ «Ամեն դեպքում ես ուզում եմ մտածել, որ դա թելադրված է դրսից՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, դա նրանք են ֆինանսավորել։ Հայաստանում հաճույքով գրել են կամ արտագրել են այն»,– ասել է Բոստանջյանը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Տնտեսագետը վստահ է, որ տնտեսվարող սուբյեկտների համար ՀՕ–ն շատ անբարենպաստ իրադրություն է ստեղծում։ Մասնավորապես, նրա խոսքով, շրջանառության հարկի շեմը 110 մլն–ից նորից նվազի մինչեւ 58 մլն։ «Նման շեմ չի լինում։ Նոր ՀՕ–ն, ինչպես նշել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, փոփոխությունների ենթակա է»,– նշել է Վարդան Բոստանջյանը։