Վիրջինիա նահանգի բնակիչ, պակիստանյան ծագում ունեցող Ֆարուք Ահմեդը ձերբակալվել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոյում ահաբեկչություն կազմակերպող խմբավորմանն աջակցելու համար:

Ահմեդը 2003 թվականին ավարտել է Նյու- Յորքի քաղաքային քոլեջը, դարձել է համակարգչային մասնագետ եւ աշխատել է որպես ինժեներ Verizon եւ Sprint ընկերություններում:

Նա իր ահաբեկիչ ընկերներին ապահովել է մետրոյի նկարներով եւ համոզել նրանց, որ պայթուցիկների համար օգտագործեն ոչ թե ուսապարկեր, այլ անիվներով ճապրուկներ: Նա հայտարարել է, որ կուզենար սպանել որքան հնարավոր է շատ ամերիկացիների: Սակայն Ահմեդը չգիտեր, որ իր այսպես ասած հանցակիցները ոչ թե  «Ալ Քաիդայի» անդամներ էին, այլ Հետախուզության դաշնային ծառայության աշխատակիցներ:

Ահմեդը ձերբակալվել է  հոկտեմբերի 27-ի առավոտյան: Մեղքը հաստատվելու դեպքում, նրան սպառնում է 50 տարի ազատազրկում: