Ստամբուլի Մեջիդեքյոյ թաղամասում նշանածի կողմից լքված 29-ամյա Մահմուդ Թասքինн իրեն նետել է 10 հարկանի շենքի տանիքից։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ փրկարարների կողմից բացած անվտանգության գորգը չի փրկել երիտասարդի կյանքը, քանի որ այն նախատեսված է եղել մինչեւ 4-րդ հարկից նետվողների համար։ Մահմուդը ընկել է գորգի վրա ու գլորվել ասֆալտին՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Հիվանդանոց տեղափոխված երիտասարդը 1,5 ժամ հետո ստացած վնասվածքներից մահացել է:
Ինքնասպանություն գործած երիտասարդի գրպանից հանված գրության մեջ Մահմուդը շնորհակալություն է հայտնել իր ծնողներին՝ նշելով, թե առանց իր սիրեցյալի չի կարող ապրել։ «Հայրիկ, կրեդիտ քարտիս վրա պարտք ունեմ, խնդրում եմ վճարես այն»,-գրել էր Մահմուդ Թասքինը։





























