Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրից հետաձգված հանդիպումը Մոսկվայի Սպարտակի եւ Սանկտ Պետերբուրգի Զենիթի միջեւ կայացավ Լուժնիկի ստադիոնում:

Այդ խաղը հետաձգվել էր անտառային հրդեհների ծխով պատված մոսկովյան օդի պատճառով: Ռուսաստանի առաջնությունում, 23 անպարտելի հանդիպումներից հետո Զենիթը կրեց առաջին պարտությունը: Սպարտակը հաղթեց 1:0 հաշվով: 88-րդ րոպեին Դմիտրի Կոմբարովը հստակ իրացրեց 11 մետրանոցը:

Զենիթը 57 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 51 միավոր ունի Ռուբինը: Երրորդ տեղում ԲԿՄԱ-ն է` 50 միավոր: Սպարտակը 43 միավորով չորրորդն է: