Թերթը հայտնում է, որ նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է լրագրող Արման Գալոյանի դեմ ներկայացված հայցը: Արենի գյուղի բնակիչները հայց են ներկայացրել լրագրողի դեմ՝ պահանջելով հերքել շուրջ երկուսուկես տարի առաջ տպագրված հոդվածը եւ դատարանից պահանջում են Ա.Գալոյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

Թերթի հետ զրույցում լրագրողը հայտնել է, որ «իրենց հայցը անհիմն է, քանի որ հոդվածում ներկայացրել է սպանվածի այրու խոսքերը՝ ուղղակի, չակերտների մեջ, իսկ հոդվածում հեղինակային խոսք չկա, որը կարող է վիրավորել մարդասպանության համար կալանավորվածի հարազատներին»:

Գալոյանը դատարանին հայտնել է, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատին, իսկ դատավարությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 3-ը:

Թերթը նշում է, որ Արման Գալոյանի դեմ հայց ներկայացրած անձինք բարեկամական կապեր ունեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: