Հոկտեմբերի 27-ին`ժամը 21.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 31-րդ շենքի թիվ 1 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարները բացել են բնակա¬րանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 83-ամյա Էլիանորա Կարապետյանի դին:





























