Տեղեկատվության եւ պատկերների կառավարման ընկերակցությունը (AIIM), որ համարվում է տեղեկատվության կառավարման ոլորտում ամենահեղինակավոր համաշխարհային կազմակերպությունը, հոկտեմբերի 28-ը հայտարարել է «Համաշխարհային օր առանց թղթի» (World Paper Free Day):

Այս նախաձեռնության նպատակը փաստաթղթաշրջանառության ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների նկատմամբ ընկերությունների ուշադրությունը հրավիրելն է:

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, որ համարվում է Հայաստանում կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման եւ կիրառման ջատագովներից եւ առաջատարներից մեկը, հայաստանյան ընկերություններին հորդորում է նվազեցնել թղթաշրջանառությունը՝ նախապատվությունը տալով  փաստաթղթաշրջանառության ժամանակակից տեխնոլոգիներին:

Միաժամանակ կոչ ենք անում բոլոր ընկերություններին՝ միանալ «Համաշխարհային օր առանց թղթի» նախաձեռնությանը www.norq.am կայքէջի միջոցով: