Վրաստանում սկսել է գործել Աբխազիա վերադառնալ ցանկացողների հիմնադրամը՝ «աբխազների հետ վստահության եւ հաշտեցման վերականգնման» նպատակով:
Այդ հարցում հիմնադրամը մտադիր է սերտորեն համագործակցել Աբխազիայից փախստականների հետ: Հիմնադրամի նախագահը Աբխազիայի բնակիչ Օլեգ Ջոլիան է, հաղորդում է «Մեր Աբխազիան»:
Նշենք, որ նախօրեին փախստական մի կին, ով ցանկանում էր «արթնացնել հասարակությանը», բենզին է լցրել իր վրա եւ հրկիզվել փախստականների հարցերով նախարարության շենքի առջեւ: Նանա Պիպիային ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:
Փախստականների մի խումբ վրանային ավան է ստեղծել նախարարության շենքի առջեւ՝ պահանջելով իրենց նորմալ կացարաններ տալ:





























