Մանչեսթեր Յունայթեդը Էդինբուրգում կայացած աճուրդում 188 հազար 200 ֆունտ ստերլինգով գնել է ակումբի նախկին կիսապաշտպան Նոբի Սթայլզի 1966թ. աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը:

Եվս 49 հազար 400 ֆունտ ակումբը վճարել է Սթայլզի 1968թ. Չեմպիոնների գավաթակրի մեդալի համար: 68-ամյա վետերանը այդ եւ այլ մեդալներ ու մրցանակներ է հանել վաճառքի` երեք որդիներին ժառանգություն ապահովելու համար:

Մանչեսթեր Յունայթեդը գնած երկու մեդալները ցուցադրության կդնի Օլդ Տրաֆորդ ստադիոնում գտնվող ակումբի թանգարանում: