Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան քննչական կոմիտեի միջնորդության հիման վրա դիմել է ՌԴ պետդումայի նախագահին՝ խնդրելով համաձայնություն տալ անձեռնմխելիությունից զրկել պատգամավոր Աշոտ Եղիազարյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի Պետդուման հոկտեմբերի 22-ին 382 կողմ ձայներով հավանություն էր տվել Ժիրինովսկու գլխավորած խմբակցության հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը:
Մեղադրանքների էությունը հետեւյալն է. Աշոտ Եղիազարյանը, խաբեությամբ գործարար Միխայիլ Անանեւից ստացել է 550 մլն ռուբլի, ինչպես նաեւ 1,5 մլն ռուբլի արժողությամբ ընկերություններից մեկի բաժնետոմսերը: Սակայն, ըստ պատգամավորի, խոսքը դեռ չի գնում Եղիազարյանին կալանելու կամ պատգամավորական մանդատից զրկելու մասին: Եթե նրան հասցեագրված մեղադրանքներն ապացուցվեն, պատգամավորները պետք է եւս մեկ անգամ հավաքվեն ու եւս մեկ որոշում կայացնեն, օրինակ այն մասին, որպեսզի Եղիազարյանին պարտադրաբան տանեն հարցաքննության կամ կալանեն:
Փաստաթղթում ասվում է, որ հետաքննությունը հայազգի պատգամավորի գործողություններում մեքենայության հանցակազմ է տեսնում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերի: Դա ենթադրում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:





























