Դերասան Ջորջ Քլունին նկարահանվում է «Մարտյան ճակատագրական օրեր» (The Ides of March) անունը կրող քաղաքական թրիլլերում, որը հիմնված է 2004 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձությունների վրա, երբ դեմոկրատական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրված նահանգապետ Վերմոնտ Հովարդ Դինին փոխարինեց սենատոր-միլիարդատեր Ջոն Քերրիով, ով պարտվեց Ջորջ Բուշին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Այս պատմության համար գրվել է «Ֆերագուտ-Նորթ» (Farragut North) պիեսը։ 2007 թվականից Քլունին փորձել է ֆիլմը նկարահանելու համար գումարներ հայթայթել, սակայն այդպես էլ չի կարողացել։ Նախապես ենթադրվում էր, որ ֆիլմում գլխավոր դերը պետք է խաղար Լենոարդո Դի Կապրիոն։ Արդյունքում Դի Կապրիոն կամ ավելի կոնկրետ՝ նրա Appian Way ընկերությունը մնում է պրոդյուսերի դերում, իսկ գլխավոր աստղը կդառնա Քլունին, ով կխաղա նահանգապետ Մորիսի դերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։